Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ձեզ զանգահարում է Հռոմի պապը

Ձեզ զանգահարում է Հռոմի պապը
02.05.2015 | 12:56

l'Osservatore Romano-ն պատմել է Ֆրանկո Ռոբուֆիի մասին, որ երկու անգամ կախել է լսափողը՝ կարծելով իր հետ կատակում են: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ է զանգահարում այն մարդկանց հետ, ովքեր իրեն գրում են: Վատառողջ Ֆրանկո Ռոբուֆիին Ֆրանցիսկոս պապը ուզում էր ապաքինում մաղթել: Առաջին անգամ զանգի անջատվելուց հետո Հռոմի պապը նորից է փորձել հեռախոսային կապ հաստատել, սակայն Ռոբուֆին երկրորդ անգամ ևս կախել է լսափողը:
Համառ Հռոմի պապին նա պատասխանել է միայն երրորդ անգամից, հետո խոստովանել է, որ շատ անհարմար է զգացել իրեն: Ֆրանցիսկոս պապը նրան ասել է, թե չի նեղացել, պարզապես զվարճալի էր:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ